Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին առաջարկել է հայերին տալ Մարսելը: Նա դա հիշեցրել է ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ: Այդ կերպ Ադրբեջանի ղեկավարն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը և ադրբեջանական զորքերը տարածաշրջանից դուրս բերելու պահանջին:
Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը կապ չունի ղարաբաղյան խնդրի հետ: «Ֆրանսիայի Սենատը որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին: Եթե նրանք ձեզ դուր են գալիս, ինչպես ես ասացի պատերազմի շրջանում, տվեք Մարսելը, փոխեք անունը, այնտեղ նրանց համար ստեղծեք երկրորդ պետություն», - հորդորել է Ադրբեջանի նախագահը: